Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հաստատել է Ասիայի գավաթի տեղափոխումը 2027-ի վերջ


Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեն հաստատել է Սաուդյան Արաբիայում Ասիայի գավաթը 2027 թ․ դեկտեմբերի 23-ից 2028 թ․ հունվարի 21-ն անցկացնելու ժամկետները՝ հունվարին մեկնարկելու ավելի վաղ ծրագրի փոխարեն։
Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեն Բանգկոկում կայացած նիստում հաստատել է Սաուդյան Արաբիայում Ասիայի գավաթի խաղարկությունը 2027 թ․ դեկտեմբերի 23-ից 2028 թ․ հունվարի 21-ը տեղափոխելու որոշումը, գրել է Inside World Football-ը։ Հավաքականների մրցաշարն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել 2027 թ․ հունվարի 7-ից փետրվարի 5-ը։
Կոնֆեդերացիան նոյեմբերի 3-ին հայտարարել էր, որ Ասիայի գավաթի կազմկոմիտեն հավանություն է տվել մրցաշարը հետաձգելուն՝ տարածաշրջանում բացառիկ զարգացումների պատճառով, այդ թվում՝ նյութատեխնիկական լուրջ բարդությունների և ճանապարհորդության խափանումների։ Կոնֆեդերացիան հայտնել էր, որ ժամկետները հաստատելուց առաջ սերտ խորհրդակցություններ է անցկացրել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և մրցաշարի տեղական կազմկոմիտեի հետ։
Inside World Football-ը գրել է, որ կազմկոմիտեն առաջարկել էր տեղափոխել մրցաշարը՝ տարածաշրջանում քաղաքական անորոշության պատճառով՝ Սաուդյան Արաբիայի տրանսպորտային ենթակառուցվածքների վրա իրանական անօդաչուների հարձակումներից հետո։ Կոնֆեդերացիան հայտարարել է, որ ժամկետների փոփոխությունը լավագույն պայմանները կապահովի խաղացողների, մասնակից ֆեդերացիաների, երկրպագուների և գործընկերների համար։
Կոնֆեդերացիան ավելի վաղ հայտարարել էր, որ նոր ժամկետները կհաստատման ներկայացվեն FIFA-ին։
1 րոպե