Հայաստանը նախատեսում է Սևանի ֆոսֆորային ու ազոտային աղտոտումը նվազեցնել առնվազն 30%-ով
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ կենսաբազմազանության 2026–2030 թվականների ծրագրով Հայաստանը պարտավորվում է նաև մինչև 2030 թվականը մաքրել առնվազն տասը գետ և պահպանել ցամաքային ու քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի առնվազն 20%-ը։




