Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 3-րդ տուր․ «Երևանը» հաղթել է «ՊրոԴեվին» 17–1
«Երևանը» 17–1 հաշվով հաղթել է «ՊրոԴեվին» և առանց միավոր կորցնելու գլխավորում է աղյուսակը։ «Յունիսպորտը» 5–1 հաշվով հաղթել է «Ալաշկերտին», «Աթլետիկ Երևանը»՝ «Լոռի Յունայթեդին» 3–2, իսկ «Թիմ Ագրոն»՝ «Վանին» 12–7։ «Յունիսպորտն» ունի 6 միավոր և մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ «Ալաշկերտը» 3 միավորով վեցերորդն է։


