Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուր․ «Սյունիքը» հաղթել է «Գանձասարին» 2–1
«Սյունիքը» կապանյան դերբիում 2–1 հաշվով հաղթել է «Գանձասարին»՝ տանելով առաջնությունում մրցաշրջանի իր 3-րդ հաղթանակը։ «Սյունիքը» 11 միավորով 10-րդն է, իսկ «Գանձասարը» 3 միավորով մնացել է վերջին տեղում։ «Նոան» 1–0 հաշվով հաղթել է «Շիրակին» և 34 միավորով կրկին միանձնյա գլխավորել աղյուսակը՝ առաջ անցնելով «Վանին» 3–0 հաշվով հաղթած «Փյունիկից»։ ԲԿՄԱ-ն 4–1 հաշվով հաղթել է «Ալաշկերտին», իսկ «Սարդարապատը» 1–0 հաշվով՝ «Արարատին»։




