Բելգիայի հարկային ծառայությունը կիբերհարձակումից հետո փակել է առցանց հարթակը
Ծառայությունը հայտնել է, որ մյուս հավելվածները շարունակում են ամբողջությամբ կամ մասամբ աշխատել, և նախատեսում է երկարաձգել հարկային հայտարարագրերի ներկայացման ժամկետները։ Նոր ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ։


