BIGBANG-ն անսպասելի թողարկել է «GiiiRIP» թվային սինգլը


Ջի Դրագոնը և Թեյանգը երգի համահեղինակներն ու համակոմպոզիտորներն են։ Դրանում օգտագործվել է «Milkshake» երգի վերամշակված հատված։
BIGBANG-ը 2026 թ․ նոյեմբերի 20-ին՝ Կորեայի ստանդարտ ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին), անսպասելի թողարկել է «GiiiRIP» թվային սինգլը։ Վերնագիրը կորեերեն նշանակում է «կանգնիր», հայտնել է Soompi-ն։
2006 թվականին ստեղծված հարավկորեական խումբը նոյեմբերի 20-ին հրապարակել է սինգլն ազդարարող նկարներ՝ թողարկումից 14 ժամ առաջ։
Երգի համահեղինակներն ու համակոմպոզիտորներն են BIGBANG-ի առաջնորդ և ռեփեր Ջի Դրագոնը և խմբի երգիչ ու պարող Թեյանգը։
«GiiiRIP»-ում օգտագործվել է «Milkshake» երգի վերամշակված հատվածը։ Ամերիկացի երգչուհի Քելիսը «Milkshake»-ը որպես սինգլ թողարկել է 2003 թվականին։ Երգը գրել և պրոդյուսավորել են Չադ Հյուգոն և Ֆարել Ուիլյամսը՝ որպես The Neptunes դուետ։

Ֆիլիպինցի դերասանուհու մահը հաստատել է նրա հարազատը․ նա մահացել է 2026 թ․ նոյեմբերի 17-ին։ Ընտանիքի խոսքով՝ նա մահացել է լիմֆոմայի դեմ պայքարից հետո։ Նրա մասնակցությամբ ֆիլմը Ֆիլիպինները ներկայացրել են «Օսկար»-ի։
2 րոպե

Վերլուծական ընկերությունը մինչև նոյեմբերի 19-ը վաճառքի արժեքը գնահատում է մոտ $2,36 միլիարդ։ Rockstar Games-ը և նրա մայր ընկերություն Take-Two Interactive-ը վաճառքի պաշտոնական թվեր չեն հրապարակել։
2 րոպե

Circana-ի տվյալներով՝ ընդհանուր ծախսերը նվազել են 12%-ով․ բջջային խաղերի ծախսերը նախորդ տարվա համեմատ նվազել են 16%-ով, իսկ խաղային սարքերի բովանդակությանը՝ 18%-ով։
2 րոպե