Չինաստանն արտոնագրում է անօդաչուների մասերի, այդ թվում՝ Shahed-ի շարժիչների արտահանումը


Կանոններն ուժի մեջ են մտել նոյեմբերի 18-ին։ Դրանցում ներառված որոշ շարժիչներ օգտագործվում են իրանական նախագծով Shahed անօդաչուներում, որոնք հավաքում է Ռուսաստանը։ Ուկրաինան կոչ է արել խստորեն կիրառել կանոնները։
Իրավիճակ՝ Ռուս-ուկրաինական պատերազմ
Չինաստանի արտահանման վերահսկողության նորացված կանոններով՝ անօդաչուների որոշ շարժիչներ, ռադիոմոդուլներ, արագության կարգավորիչներ և էլեկտրաշարժիչներ արտասահման առաքելու համար արտոնագիր է պահանջվում։ Պահանջները չեն սահմանափակվում դեպի Ռուսաստան արտահանմամբ։
Կանոններում ներառված որոշ շարժիչներ օգտագործվում են Shahed հարվածային անօդաչուներում, որոնք Ռուսաստանը հավաքում է Թաթարստանի Ալաբուգա ձեռնարկությունում, գրել է The Moscow Times-ը։ Ուկրաինայի զինվորականները հայտնել են, որ առաջին Shahed 136-ը խոցել են 2022 թ․ սեպտեմբերի 13-ին։
Bloomberg-ը, վկայակոչելով չհրապարակված տվյալներին ծանոթ մարդկանց, ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանն արևմտյան պատժամիջոցներով սահմանափակված կարևոր բաղադրիչների և տեխնոլոգիաների գրեթե 90%-ը ստացել է Չինաստանից՝ մեկ տարի առաջվա 80%-ի դիմաց։ Թվերը չեն սահմանափակվում անօդաչուների մասերով։
Ուկրաինայի նախագահի պատժամիջոցների հարցերով լիազոր Վլադիսլավ Վլասյուկն ասել է, որ վերահսկողությունը տարածվում է նաև անօդաչուների շարժիչների արտադրության, արբանյակային նավիգացիան խափանումներից պաշտպանելու և անօդաչուների խմբերը կառավարելու տեխնոլոգիաների վրա։ Արտահանողներին արտոնագիր է անհրաժեշտ անօդաչուների շարժիչների արտադրության վերահսկվող տեխնոլոգիաները փոխանցելու համար։
Վլասյուկը ողջունել է միջոցները, սակայն ասել է, որ ռուսական անօդաչուներում օգտագործվող որոշ կարևոր բաղադրիչներ դրանց շրջանակից դուրս են մնում։ Նրա խոսքով՝ դրանք ներառում են նավիգացիոն մոդուլներ և LTE մոդեմներ․ վերահսկողությունը տարածվում է խափանումներից պաշտպանված նավիգացիայի տեխնոլոգիայի, բայց ոչ բուն սարքավորումների վրա։
Վլասյուկն ասել է, որ Ուկրաինան փոխանցել է ռուսական զենքերում հայտնաբերված չինական բաղադրիչների լուսանկարները, մակնշումները և արտադրողների մասին տեղեկությունները։ Նա Չինաստանին կոչ է արել խստորեն կիրառել արտահանման վերահսկողության կանոնները։
«Մենք մանրամասն տեղեկություններ ենք փոխանցել այս բաղադրիչների և դրանց չինացի արտադրողների մասին և ակնկալում ենք այդ արտահանումների խիստ վերահսկողություն»։
Առևտրի նախարարության ծանուցման համաձայն՝ վերահսկվող բաղադրիչներն առաքել ցանկացող չինացի արտահանողները պետք է արտոնագիր ստանան։ Վլասյուկի պնդմամբ՝ ռուսական անօդաչուներում չինական բաղադրիչների քանակի նվազումը կարագացնի խաղաղության հաստատումը։
Մասնավոր ընկերության պնդմամբ՝ Blysk-ն Ուկրաինայում տեղակայված առաջին հակաօդային պաշտպանության լազերն է։ Այն դեռ որևէ թիրախի դեմ չի գործադրվել, ուստի դրա արդյունավետությունն ապացուցված չէ։
1 րոպե

Militarnyi-ի տվյալներով՝ Geran-5-ի մեկ այլ նմուշում հայտնաբերված 115 արտասահմանյան բաղադրիչներից 81-ը ԱՄՆ արտադրողներինն են, ինչը ցույց է տալիս, որ երկու զենքերում էլ շարունակում են օգտագործվել արտասահմանյան էլեկտրոնային բաղադրիչներ։
2 րոպե

Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ երկրները հավասարապես կֆինանսավորեն նավակները։ Դաունինգ սթրիթը հայտնել է, որ դրանք կկառուցվեն Մեծ Բրիտանիայում։ Ծովային աջակցության այս ծրագիրը լրացնում է անօդաչու թռչող սարքերի մատակարարման բրիտանական առանձին փաթեթը։
2 րոպե