Գեղասահքի Չինաստանի գավաթ․ Միշինան ու Գալյամովը հաղթել են զույգերի մրցումներում
Չեզոք մարզիկները վաստակել են 209,84 միավոր։ Վրաստանի Անաստասիա Մետելկինան ու Լուկա Բերուլավան 198,27 միավորով երկրորդն են, Ճապոնիայի Յունա Նագաոկան ու Սումիտադա Մորիգուչին՝ 181,50-ով երրորդը։ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 181,46 միավորով չորրորդն են՝ բրոնզին զիջելով 0,04 միավոր։




