Եգիպտոսի խորհրդարանը թույլատրել է ռազմական օգնություն Սաուդյան Արաբիային՝ վերջինիս դիմելու դեպքում
Հոկտեմբերի 26-ի քվեարկությամբ նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին լիազորվել է աջակցել Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը՝ այդ երկրի դիմելու դեպքում։ Նրա խոսքով՝ ցանկացած ռազմական գործողություն ուղղված կլինի Սաուդյան Արաբիայի տարածքն ու սահմանները պաշտպանելուն, ոչ թե Եմենին հարվածելուն։




