Բախայի աշխարհի գավաթ․ Վան դեն Բրինկը Դուբայի եզրափակիչում երկու տիտղոս է նվաճել
Միտչել վան դեն Բրինկը երկրորդ տեղը գրավելով նվաճել է վարորդների ընդհանուր և Challenger կարգի տիտղոսները։ Նասեր Սալեհ ալ Աթիյան և Մաքս Դելֆինոն հաղթել են մրցավազքում՝ 5 ժամ 30 րոպե 40,5 վայրկյան արդյունքով՝ Վան դեն Բրինկին և Բարտ վան Հոյնին առաջ անցնելով 5 րոպե 18,7 վայրկյանով։




