Ֆրանսիայի ներքին գործերի նախարարություն․ բողոքի ցույցերին մասնակցել է առնվազն 600 000 մարդ
CGT արհմիության նախնական հաշվարկով՝ ցույցերին մասնակցել է 1,57 միլիոն մարդ։ Աշխատողներն ու ուսանողները պահանջել են բարձրացնել աշխատավարձերը և բարելավել հանրային ծառայությունները։ Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է նոյեմբերի 9-ին արհմիությունների ու գործատուների հետ բանակցությունների մասին։




