Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին և Հելոուինին ձերբակալվել է 779 մարդ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է հոկտեմբերի 31-ի ցույցերի և Հելոուինի գիշերվա ընթացքում 779 ձերբակալության մասին։ Նախարարությունը ցույցերի մասնակիցների թիվը գնահատել է մոտ 320 000, իսկ երիտասարդական միությունները՝ գրեթե կես միլիոն։ Փարիզի դատախազությունն ուժայինների վրա հարձակման առնչությամբ սպանության փորձի գործով քննություն է սկսել։




