Վրաստանի խորհրդարանը 73 կողմ, 5 դեմ ձայնով ընդունել է խաղատների մրցաշարերի մասին օրենքը
Խաղատների կազմակերպած մրցաշարերի մասնակիցների առնվազն 80%-ը պետք է օտարերկրացի լինի։ Հարկային և խաղասեղանների վճարի արտոնությունները գործում են 3 միլիոն լարին գերազանցող մրցանակային ֆոնդի դեպքում, իսկ Վրաստանի պատրիարքարանը նախատեսում է օրենքը քննարկել հոկտեմբերի 30-ին։




