Ճապոնական NTV-ն դեկտեմբերի 5-ին կցուցադրի «Hana-Kimi» նոր սերիալի առաջին սերիան
Խաղարկային սերիալը կունենա 8 կեսժամանոց սերիա և կհեռարձակվի շաբաթ օրերին։ Ճապոնիայում այն հասանելի կլինի TVer և Hulu հարթակներում։
Խաղարկային սերիալը կունենա 8 կեսժամանոց սերիա և կհեռարձակվի շաբաթ օրերին։ Ճապոնիայում այն հասանելի կլինի TVer և Hulu հարթակներում։

«Hana-Kimi» նոր խաղարկային սերիալի առաջին սերիան նախատեսվում է ցուցադրել NTV-ով 2026 թ․ դեկտեմբերի 5-ին՝ Ճապոնիայի ժամանակով 14:30-ին (Երևանի ժամանակով՝ 09:30-ին)։ Կես ժամ տևողությամբ 8 սերիաները կհեռարձակվեն շաբաթ օրերին։
Սերիալն ու դրան ուղեկցող առաջին բեմադրությունը նվիրված են Հիսայա Նակաջոյի մանգայի հրապարակման սկզբի 30-ամյակին։ Մանգան լույս է տեսել Hakusensha հրատարակչության Hana to Yume ամսագրում՝ 1996-ից 2004 թվականներին։ Stardust Promotion-ի տվյալներով՝ դրա ընդհանուր տպաքանակը գերազանցել է 17 միլիոն օրինակը։
Ճապոնիայում սերիալը հասանելի կլինի TVer և Hulu հարթակներում, իսկ Hulu-ն կցուցադրի նաև ռեժիսորական տարբերակը, հայտնել է Anime News Network-ը։
Հանա Կավամուրան մարմնավորում է ճապոնական ծագմամբ ամերիկացի մարզուհի Միզուկի Աշիային, որը տղայի կերպարանք է ընդունում՝ Ճապոնիայում տղաների դպրոց հաճախելու և իր կուռքին՝ բարձրացատկորդ Իզումի Սանոյին մոտ լինելու համար։ Երբ նրանք դառնում են սենյակակիցներ, Միզուկին ստիպված է գաղտնի պահել իր ինքնությունը թե՛ դպրոցում, թե՛ սենյակում։
Մակոտո Հասեգավան մարմնավորում է Իզումիին, իսկ Իցուկի Ֆուջիվարան՝ Շուիչի Նակացուին։ Երկուսն էլ The Rampage խմբի անդամներ են։ Կավամուրան ասել է, որ նկարահանումներն սկսվել են, և հույս հայտնել, որ Միզուկիի իր մարմնավորումը հեռուստադիտողներին ուժ ու քաջություն կհաղորդի։
Ռեժիսորներն են Կեյսուկե Շիբատան և NTV-ի ներկայացուցիչ Շիորի Ուենոն։ Սցենարները գրում են Ֆումիե Կոգան, Յուկա Արաին և Կազումի Օկին, իսկ կոմպոզիցիայի համար պատասխանատու է Յոկո Տամուրան։
Մանգայի հիման վրա ավելի վաղ նկարահանվել են թայվանական հեռուստասերիալ՝ 2006-ին, ճապոնական տարբերակներ՝ 2007-ին և 2011-ին, ինչպես նաև հարավկորեական տարբերակ։ Անիմե էկրանավորման հեռուստատեսային պրեմիերան Tokyo MX ալիքով տեղի է ունեցել 2026 թ․ հունվարի 4-ին։

«Ֆանտաստիկ կին», «Հրաշքը» և «Ալիք» ֆիլմերի չիլիացի ռեժիսորը մահացել է նոյեմբերի Սանտյագոյում՝ 52 տարեկանում։ «Ֆանտաստիկ կինը» արժանացել է «Օսկարի»՝ օտարալեզու լավագույն ֆիլմ անվանակարգում՝ դառնալով այդ մրցանակը ստացած առաջին չիլիական ֆիլմը։
Բեմադրությանը կմասնակցի հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմը։ Պիեսը գրում և բեմադրում է Շինտարո Սուգանոն։ Առաջին ներկայացումները նախատեսված են Օսակայում՝ 2027 թ․ փետրվարի 13–15-ին՝ սերիալի ավարտից մեկ շաբաթ անց, ապա՝ Այչիում՝ փետրվարի 18–19-ին, և Տոկիոյում՝ մարտի 13–22-ին։
1 րոպե

Բջջային խաղը նախատեսվում է հեռացնել հավելվածների խանութներից 2026 թ․ նոյեմբերի 21-ին։ Այն արդեն ներբեռնած օգտատերերը կարող են շարունակել խաղալ մինչև 2027 թ․ մայիսի 1-ը, երբ սերվերները վերջնականապես կանջատվեն։
1 րոպե

Կատակերգական սերիալը նախատեսվում է ցուցադրել ժամը 20:31-ին՝ արևելյան և խաղաղօվկիանոսյան ժամանակով։
1 րոպե