Զելենսկի․ Հնդկաստանը պատրաստ է միջնորդել Սև ծովում հացահատիկի միջանցքների ստեղծմանը
Ուկրաինայի նախագահն ասել է, որ Հնդկաստանն առաջարկել է օգնել ռուսական հարձակումների պատճառով արգելափակված արտահանման միջանցքների ստեղծմանը։ Հնդկաստանի վարչապետն ու արտգործնախարարությունը զանգի վերաբերյալ հայտարարություններում միջանցքների մասին չեն խոսել։




