Իրանի զինված ուժեր․ Հորմուզի նեղուցի մոտ 5 տանկեր և քարշակ են այրվել
Իրանի զինված ուժերի խոսքով՝ գիշերը և նոյեմբերի 5-ին ականների հարվածից 4 տանկեր է այրվել։ Նրանք չեն հայտնել, թե ինչից են հրդեհվել ևս մեկ տանկերն ու նրան օգնության հասած քարշակը։
Իրանի զինված ուժերի խոսքով՝ գիշերը և նոյեմբերի 5-ին ականների հարվածից 4 տանկեր է այրվել։ Նրանք չեն հայտնել, թե ինչից են հրդեհվել ևս մեկ տանկերն ու նրան օգնության հասած քարշակը։

Իրանի զինված ուժերի խոսքով՝ գիշերը և նոյեմբերի 5-ին Հորմուզի նեղուցում և դրա մերձակայքում տեղի ունեցած առանձին միջադեպերի հետևանքով 5 նավթատար տանկեր և մեկ քարշակ են այրվել։ Նրանց հաղորդածի համաձայն՝ տանկերներից 4-ն այրվել է ականների հարվածից։
Փետրվարի վերջին Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը խիստ սահմանափակել է նեղուցով երթևեկությունը։ Սովորաբար այդ ջրուղով է տեղափոխվում աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը, հայտնել է Al Jazeera-ն։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Fars լրատվական գործակալությանը հայտնել է, որ նախորդ գիշեր մեծ տանկերն ականի է բախվել, այրվել և կանգ առել՝ փորձելով անցնել նեղուցից հարավ ընկած ճանապարհով, որը կորպուսն անօրինական է բնութագրել։
Հեղափոխության պահապանների կորպուսի խոսքով՝ մեկ այլ գերտանկեր նեղուցի արևելյան հատվածից դուրս գալիս կանգ է առել հրդեհի պատճառով, իսկ կրակը մարելու համար մոտեցած քարշակը նույնպես այրվել է։ Կորպուսը չի հայտնել երկու հրդեհների պատճառները։
Իրանի բանակը, որը հայտնի է որպես Արթեշ և Հեղափոխության պահապանների կորպուսից առանձին գործող կանոնավոր զինված ուժ է, հայտնել է, որ նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան նեղուցից արևելք՝ իր բնութագրմամբ ոչ անվտանգ տարածքում, տանկերը բախվել է ծովային ականի, այրվել և կանգ առել։ Իրանի սահմանադրության համաձայն՝ բանակը պաշտպանում է երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ Հեղափոխության պահապանների կորպուսը՝ իսլամական հեղափոխությունն ու դրա նվաճումները։ Ավելի ուշ տարածած հայտարարության մեջ բանակը հայտնել է, որ կեսօրին մոտ նեղուցից արևելք ընկած՝ իր բնութագրմամբ ոչ անվտանգ ջրերում ևս 2 տանկեր է բախվել ծովային ականների և այրվել։ Պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը հրապարակել է երկու հայտարարություններն էլ։
Նավերի ինքնությունը չի հրապարակվել, տուժածների մասին տեղեկություններ և միջադեպերի անկախ հաստատում չկան։

Նոյեմբերի 11-ին Արլինգթոնի ազգային գերեզմանատանը վետերանների ու նրանց ընտանիքների առջև ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ հակամարտությունը շուտով կավարտվի։
Իրանի զինված ուժերը հայտնել են, որ նավագնացությունը վտանգի տակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը մնում է չկարգավորված։ Կատարն ակտիվացրել է միջնորդական ջանքերը՝ պատերազմն ավարտելու շուրջ բանակցությունները վերսկսելու համար։ Երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակը նոյեմբերի 3-ին ասել է, որ երկու կողմերն էլ քննարկում են միջնորդների առաջարկները, իսկ բանակցությունները շարունակվում են։
Պենտագոնի անանուն պաշտոնյաները և զինվորական հրամանատարները նոյեմբերի 4-ին The New York Times-ին ասել են, որ ԱՄՆ-ի ուժերը պատրաստ են նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով վերսկսել Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողությունները։ Իրանի կառավարության և զինված ուժերի ղեկավարները նախազգուշացրել են հետևանքների մասին, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը նոր ռազմական գործողությունների դիմեն։
1 րոպե

Սքոթ Բեսենտն իր տնից տեղափոխվել է ռազմակայան՝ Իրանի հետ ենթադրաբար կապված մահվան սպառնալիքներից հետո, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ֆինանսների նախարարությունն ասում է, որ նա շարունակում է հավատարիմ մնալ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման քաղաքականությանը։
1 րոպե

Ընկերությունը հաստատել է նոյեմբերի 10-ի հարձակումը, իսկ Մեծ Բրիտանիայի ծովային մարմինը հայտնել է, որ արկը խոցել է տանկերն Օմանի Լիմա բնակավայրից 19 ծովային մղոն հյուսիս-արևելք։ Դեռ պարզ չէ՝ արդյոք երկու հաղորդագրությունները վերաբերում են նույն միջադեպին։
3 րոպե