Գերմանիայի կանցլեր Մերցը նախագահի պաշտոնում ընտրել է Իլզե Այգներին
Կանցլերն իր ընտրության մասին հայտարարել է նոյեմբերի 8-ին՝ կուսակցական ընթրիքի ժամանակ։ Նախագահական ընտրություններից առաջ կուսակցությունները պետք է հաստատեն Այգների թեկնածությունը։
Կանցլերն իր ընտրության մասին հայտարարել է նոյեմբերի 8-ին՝ կուսակցական ընթրիքի ժամանակ։ Նախագահական ընտրություններից առաջ կուսակցությունները պետք է հաստատեն Այգների թեկնածությունը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նոյեմբերի 8-ին Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) ղեկավարների ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ նախագահի պաշտոնում ընտրել է Իլզե Այգներին, գրել է Al Jazeera-ն։ Բավարիայի երկրամասային խորհրդարանի նախագահ Այգներն ընտրվելու դեպքում կդառնա Գերմանիայի առաջին կին նախագահը։
Այգները Քրիստոնեա-սոցիալական միության (CSU) անդամ է։ Այն CDU-ի բավարիական քույր կուսակցությունն է։ CSU-ն նրա թեկնածությունն առաջարկել էր ավելի վաղ՝ այս տարի, սակայն CDU-ն ձեռնպահ էր մնացել այն պաշտպանելուց, մինչ Մերցը քննարկում էր այլ թեկնածուների։
Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը 2027-ի մարտին կհասնի նախագահական երկու հնգամյա ժամկետների սահմանին։ Գերմանիայի նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է․ նախագահը ստորագրում է օրենքները, պաշտոնապես նշանակում նախարարներին և կարող է հանդես գալ որպես կուսակցական քաղաքականությունից վեր կանգնած չեզոք միջնորդ։ Նախագահը նաև ազգային միասնության խորհրդանիշ է։
CDU-ն և CSU-ն նոյեմբերի 9-ի հանդիպման ժամանակ պետք է քննարկեն Այգների թեկնածությունը հաստատելու հարցը։ Գերմանական քաղաքական գործելակերպի համաձայն՝ իշխող կոալիցիայի կուսակցությունները համաձայնության են գալիս ընդհանուր թեկնածուի շուրջ։ Կոալիցիայի երրորդ ուժը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, բազմիցս աջակցություն է հայտնել Այգներին։
Ընտրությունները նշանակված են 2027 թ․ հունվարի 30-ին։ Շտայնմայերի իրավահաջորդին կընտրի Դաշնային ժողովը, որը գումարվում է բացառապես նախագահ ընտրելու համար։
Հանրապետական գործող նահանգապետը հավաքել է ձայների մոտ 63,5%-ը և հաղթել դեմոկրատ Դեն Ահլերսին, որը ստացել է 36,5%։ Նահանգապետի պաշտոնը մնացել է հանրապետականներին։
1 րոպե

Մրցակցության կարգավորիչը համանման գործելակերպի համար 331,1 միլիարդ վոնով տուգանել է նաև Baemin-ը շահագործող Woowa Brothers-ին։ Coupang-ը մտադիր է վիճարկել որոշումը դատարանում։
2 րոպե

Ձերբակալված Ռաֆայել Ալվարեսը կասկածվում է «Խալիսկոյի նոր սերունդ» կարտելի «Լոս Էռես» բջիջը ղեկավարելու մեջ։ Մեքսիկայի ռազմածովային ուժերի խոսքով՝ նրան բռնելուն նպաստել են ԱՄՆ-ի հետախուզական տվյալները։
1 րոպե