Ըստ հաղորդման՝ Micro Center-ի գնորդը ստիպված է եղել ստորագրել RTX 5090-ը չարտահանելու պարտավորագիր

Ըստ Tom’s Hardware-ի՝ Կալիֆոռնիայի Թասթին քաղաքում աշխատանքային կայան գնող հաճախորդից պահանջել են տրամադրել անձը հաստատող տվյալներ և հայտնել, թե ով է օգտագործելու գրաֆիկական պրոցեսորը, որտեղ է այն տեղադրվելու և ինչ նպատակով է օգտագործվելու։



