Nomadic-ը ներկայացրել է էլեկտրագծերից լիցքավորվող անօդաչու սարք

Մյունխենյան ընկերության խոսքով՝ NOMAD քվադրակոպտերը կարող է հետևել լարման տակ գտնվող գծին և տեղափոխվել այլ տեղ՝ առանց լիցքավորվելու համար բազա վերադառնալու։ Այն էներգետիկ ընկերություններին գծի վիճակը տարբեր հատվածներում գնահատելու հնարավորություն է տալիս։



