Նորվեգիայի կենտրոնական բանկն անփոփոխ է թողել տոկոսադրույքը՝ 4,5%
Բանկի ղեկավար Իդա Վոլդեն Բաչեի խոսքով՝ գնաճը չափազանց բարձր է, և տոկոսադրույքը հավանաբար որոշ ժամանակ պետք է բարձր մնա։ Անհրաժեշտության դեպքում բանկը պատրաստ է բարձրացնել այն՝ գնաճը թիրախային մակարդակին հասցնելու համար։




