Օգնության շարասյունը մտել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Օլեշկի
Սնունդ և բժշկական պարագաներ տեղափոխող օգնության շարասյունը հոկտեմբերի 30-ին մտել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Օլեշկի։ Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հաստատել են հարյուրավոր բնակիչների տարհանումը։ Ուկրաինացի պատգամավոր Դավիթ Արախամիայի խոսքով՝ չորս ինքնաթիռ հասել է Բելառուսի Գոմել քաղաք, որտեղից տարհանվածները, սպասվում է, ավտոբուսներով կմեկնեն Ուկրաինա։




