43 տարեկանում մահացել է սպորտային «Էմմիի» դափնեկիր կինոգործիչ Ռեյ Տինտորին


Court 13 կինոգործիչների միավորման հիմնադիր անդամ Տինտորին 2017-ին սպորտային «Էմմի» էր ստացել «Հետևիր ինձ․ 2016 թվականի NBA-ի եզրափակչի պատմությունը» վավերագրական ֆիլմի համար։
Նյու Յորքում 43 տարեկանում մահացել է կինոռեժիսոր և տեսահոլովակների ռեժիսոր Ռեյ Տինտորին, որը Court 13 խմբավորման համահիմնադիրներից էր։ Deadline-ը գրել է, որ նրա մահվան մասին առաջինը հայտնել է TMZ-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի դատաբժշկական ծառայությունը։
Տինտորին և համառեժիսոր Գեյբ Սպիտցերը 2017-ին մարզական «Էմմի» են ստացել «Հետևիր ինձ․ 2016-ի NBA-ի եզրափակչի պատմությունը» վավերագրական ֆիլմի համար։ Այն ստեղծվել էր՝ հեռուստադիտողներին NBA-ի 2015–2016 մրցաշրջանի եզրափակիչը 360 աստիճանի դիտանկյունից ներկայացնելու նպատակով։
Նյու Յորքի գլխավոր դատաբժշկական փորձաքննության գրասենյակը քննում է նրա մահը։ Գրասենյակի խոսնակը նոյեմբերի 16-ի հայտարարության մեջ ասել է, որ մահվան պատճառն ու հանգամանքները պարզելու համար լրացուցիչ ուսումնասիրություն է անհրաժեշտ։
Court 13-ը Նոր Օռլեանի կինոյին աջակցող արվեստագետների խմբավորում է։ Այն մասնակցել է Բեն Զեյթլինի «Հարավային վայրի բնության գազանները» ֆիլմի ստեղծմանը, որտեղ Տինտորին ղեկավարել է վայրի ցլերի և հատուկ էֆեկտների վրա աշխատող նկարահանող խումբը։ 2012-ին թողարկված ֆիլմը 2013-ի «Օսկարում» առաջադրվել է լավագույն ֆիլմ, ռեժիսուրա, ադապտացված սցենար և դերասանուհի անվանակարգերում։ Տինտորին նաև խմբավորման «Փառք ծովում» ֆիլմի նկարիչ-բեմադրողն ու պատմության համահեղինակն էր։
Տինտորին կինո է ուսումնասիրել Ուեսլիանի համալսարանում և ավարտել այն 2006-ին։ Նրա ավարտական կարճամետրաժ աշխատանքը՝ «Մահ անագե մարդուն», առաջին անգամ ցուցադրվել է 2007-ի «Սանդենս» կինոփառատոնում և կարճամետրաժ ֆիլմի մրցանակ ստացել։

Նրա նկարահանած տեսահոլովակներից են MGMT-ի «Ձևացնելու ժամանակն է» և «Էլեկտրական զգացողություն» երգերի տեսահոլովակները՝ 2008-ին, և «Երեխաներ» երգինը՝ 2009-ին։ Նա նաև նկարահանել է խմբի «Պար Բաբելոնում» երգի 2024-ի տեսահոլովակը, ինչպես նաև The Killers-ի «Տիեզերագնաց» (2009), Chairlift-ի «Ակնհայտ գործիք» (2009) և Arcade Fire-ի «Քիմիա» (2018) երգերի տեսահոլովակները։
1960-ի կտավը նոյեմբերի 16-ին վաճառվել է Sotheby's-ի Նյու Յորքի աճուրդում՝ գերազանցելով նկարչուհու նախորդ աճուրդային ռեկորդը։ Նույն երեկոյան վաճառվել է նաև նրա «Անսահմանության ցանցեր» շարքից մեկ այլ կտավ։
2 րոպե

Էլլա Լենգլիի «Choosin’ Texas» երգը Hot 100-ի առաջին տեղում անցկացրած շաբաթների իր ռեկորդը հասցրել է 28-ի։ Այն նաև Streaming Songs առանձին հիթ-շքերթի ռեկորդն է սահմանել՝ առաջ անցնելով Մրայա Քերիի «All I Want for Christmas Is You»-ից։
2 րոպե

Դրամատիկական սերիալը վերադառնում է առաջին եթերաշրջանից ավելի քան երկու տարի անց։ Դրա հեղինակները նախկինում հաստատել էին Լյու Ցըսինի եռագրության էկրանավորման երեք եթերաշրջան նկարահանելու ծրագիրը։
1 րոպե