Սան Դիեգոյի պետական համալսարանը մեկ մարզական թիմում խոզուկի 14 դեպք է արձանագրել

Համալսարանն ուսանողներին առաջարկում է անվճար ստանալ կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափ և զգուշացնում, որ սերտ շփում ունեցած այլ անձինք ևս կարող էին ենթարկվել վարակի։ Թե որ թիմում է բռնկումը, համալսարանը չի հայտնել։



