Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի տուր․ «Ֆալկիրքը» հաղթել է «Հարթսին» 5–2
«Ֆալկիրքն» ընդհատել է «Հարթսի»՝ առաջնության տնային խաղերում անպարտելիության շարքը, որը ձգվում էր 2025-ի ապրիլից։ «Սելթիկը» 1–0 հաշվով հաղթել է «Կիլմառնոկին» և վերականգնել «Ռեյնջերսի» նկատմամբ 4 միավորի առավելությունը։ «Հիբերնիանը» հյուրընկալվելիս հաղթել է «Աբերդինին» 4–0, իսկ «Ռեյնջերսը»՝ «Սենթ Միրենին» 2–0։ «Դանդի Յունայթեդը» 1–1 է խաղացել «Մադերվելի» հետ, իսկ «Սենթ Ջոնսթոնը» 2–1 հաշվով հաղթել է «Դանդիին»։




