Սերիա Ա-ի 9-րդ տուր․ «Ինտերը» հաղթել է «Վենեցիային» 2–0 և գլխավորել աղյուսակը
«Բոլոնիան» 4–2 հաշվով հաղթել է «Միլանին»՝ մատնելով նրան առաջնության առաջին պարտությանը, իսկ «Ջենոան» 2–0 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»։ «Ռոման» հաղթել է «Կալյարիին» 4–2, «Կոմոն»՝ «Տորինոյին» 3–1, «Նապոլին»՝ «Մոնցային» 4–1։ «Պարման» և «Ուդինեզեն» խաղացել են 0–0։ «Ինտերն» ու «Միլանը» կհանդիպեն հոկտեմբերի 31-ին։




