Shein-ը գերազանցել է Asos-ին․ Մեծ Բրիտանիայում վաճառքն աճել է 26%-ով՝ մինչև £2,58 միլիարդ

Մեծ Բրիտանիայում աճել են նաև շահույթն ու աշխատակիցների թիվը, իսկ խոշոր մանրածախ ընկերությունների ղեկավարները պահանջում են ավելի շուտ վերացնել փոքրարժեք ներմուծման մաքսատուրքից ազատումը։



