Ավստրալիայի դատարանը զբոսաշրջիկին 5 տարի 9 ամսով ազատազրկել է ոչ դիտավորյալ սպանության համար
Դատարանը սինգապուրցի Լինքոլն Նգ Ջինգ Կային դատապարտել է հինգ տարի ինը ամսվա ազատազրկման՝ Մարկ Ջոն Բըրնսին մեքենայով հարվածելով սպանելու համար։ Պատժի ժամկետը հաշվարկվում է 2024 թ․ մայիսի 24-ից, իսկ երեք տարի ինը ամիսը լրանալուց հետո նա կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։




