Ըստ Սինգհի՝ Բրիտանիան ու ԵՄ-ն նախնական համաձայնել են 100 000 երիտասարդական վիզայի շեմին


Առաջարկվող ծրագիրը կգործի այն մարդկանց համար, որոնք նախատեսվող կեցության առաջին օրը 18-ից 31 տարեկան են, սակայն ԵՄ անդամ երկրները դեռ պետք է հաստատեն այն։
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն նախնական համաձայնության են եկել երիտասարդների շարժունության ծրագրով տրամադրվող վիզաների առավելագույն թիվը 100 000 սահմանելու շուրջ, նոյեմբերի 19-ին գրել է The i Paper-ի լրագրող Արջ Սինգհը։ Առաջարկվող ծրագիրը կհեշտացնի երկու ուղղությամբ ճանապարհորդությունը, աշխատանքն ու ուսումը, սակայն ԵՄ անդամ երկրները դեռ պետք է հաստատեն այն։
Սինգհի խոսքով՝ ծրագրից կկարողանան օգտվել այն մարդիկ, որոնք նախատեսվող կեցության առաջին օրը 18-ից 31 տարեկան են։ Նշված սահմանաչափը փոխզիջում է Մեծ Բրիտանիայի առաջարկած 80 000 վիզայի և ԵՄ-ի նախնական դիրքորոշման միջև, որը սահմանաչափ չէր նախատեսում։
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո երկու կողմերի միջև շարժունությունը նվազել է, հատկապես երիտասարդների շրջանում, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը՝ բանակցություններ առաջարկելիս։ Եվրոպական միության խորհուրդը երիտասարդական ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու թույլտվություն է տվել 2025 թ․ հունիսի 20-ին։
Արտահոսած նախագծում, որին ծանոթացել է The Guardian-ը, ասվում է, որ կողմերը նպատակ ունեն համաձայնագիրը կիրառել ոչ ուշ, քան 2028-ին և ջանքեր գործադրել, որպեսզի ծրագրի հնարավորությունները հասանելի դառնան ոչ ուշ, քան 2030-ի հունվարին։ Աշխատանքի թույլտվությունների տրամադրումն ազգային կառավարությունների իրավասության ներքո է, ինչը կարող է ազդել ծրագրի գործարկման ժամկետի վրա։ Սինգհը գրել է, որ երիտասարդ բրիտանացիներն ու ԵՄ քաղաքացիները կարող են օգտվել պայմանավորվածություններից արդեն 2028-ին։
Նախագիծը նախատեսում էր մինչև երեք տարի կեցություն՝ աշխատանքի, ուսման, կամավորության և ճանապարհորդության, ինչպես նաև այլ նպատակներով։ Կեցության ժամկետի սահմանափակումը հաստատված վերջնական պայման չէ։ Դեռ որոշված չէ նաև, թե վիզաների սահմանաչափն ինչպես կկիրառվի յուրաքանչյուր ուղղությամբ և որքան ուսման վարձ կվճարեն ԵՄ ուսանողները Մեծ Բրիտանիայում։

Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն նոյեմբերի 20-ին հանդիպելու են Բրյուսելում, որտեղ կարող են հայտարարել իրենց հարաբերությունների շուրջ ավելի լայն համաձայնության մասին։ Դաունինգ սթրիթը հայտնել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են, և եթե գագաթնաժողովում համաձայնություն ձեռք բերվի, Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաջորդ շաբաթ օրենսդրական առաջարկ կներկայացնի խորհրդարան։
Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ երկրները հավասարապես կֆինանսավորեն նավակները։ Դաունինգ սթրիթը հայտնել է, որ դրանք կկառուցվեն Մեծ Բրիտանիայում։ Ծովային աջակցության այս ծրագիրը լրացնում է անօդաչու թռչող սարքերի մատակարարման բրիտանական առանձին փաթեթը։
2 րոպե

Որոշմամբ առաջարկվում է հրատապ կարգով ձեռք բերել տարածքի մաքրման, նախագծման և գնահատման ծառայություններ, այդ թվում՝ առկա թունելները նախապատրաստելու համար։
2 րոպե

Իլհամ Ալիևը Մալեյքա Աբասզադեին նշանակել է ռեկտոր այն բանից հետո, երբ դասախոս Նարման Սուլեյմանովին նոյեմբերի 18-ին մահացած են գտել։ Երկու օր առաջ նախկին ուսանողները նրան մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ։
2 րոպե