Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի «Կալեյկինո» կայանի նավթի 3 բաքի հարվածելու մասին


Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ նոյեմբերի 19-ի հարվածից նավթավերամշակման գործարաններն ու «Դրուժբա» նավթամուղը մատակարարող կայանում մի բաք բռնկվել է, ևս 2-ը՝ վնասվել։ Թաթարստանի իշխանությունները հայտնել են, որ զոհեր ու վիրավորներ չկան։
Իրավիճակ՝ Ռուս-ուկրաինական պատերազմ
Ուկրաինայի գլխավոր շտաբը նոյեմբերի 20-ին հայտնել է, որ նախորդ օրն ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետության Ալմետյևսկ քաղաքի մերձակայքում գտնվող «Կալեյկինո-1» կայանի նավթի 3 բաքի։ Շտաբի հաղորդմամբ՝ մի բաք բռնկվել է, մյուս 2-ը՝ վնասվել։ Յուրաքանչյուր բաք կարող է տեղավորել 50 000 խորանարդ մետր նավթ։
Կայանն Ուկրաինայի ռազմաճակատի գծից ավելի քան 1 000 կիլոմետր հեռու է։ Այն Ռուսաստանի մի քանի շրջաններից հում նավթ է ստանում, խառնում և ուղարկում նավթավերամշակման գործարաններ ու «Դրուժբա» նավթամուղ, որով ռուսական նավթը հասնում է եվրոպական շուկաներ։
Ուկրաինական անօդաչուները «Կալեյկինոյին» հարվածել էին նաև 2026 թ․ փետրվարի 23-ին և 24-ին, ինչի հետևանքով նավթի բաքեր էին բռնկվել, գրել է Svoboda-ն։ Ըստ տեղեկությունների՝ փետրվարյան հարվածը խաթարել էր կայանով նավթի փոխադրումը, գրել է The Kyiv Independent-ը։
Թաթարստանի իշխանությունները հայտնել են, որ բեկորները վնասել են մի քանի քաղաքացիական օբյեկտ, բայց զոհեր ու վիրավորներ չկան։ Իշխանությունների խոսքով՝ հրդեհաշիջման ավտոմատ համակարգի և անվտանգության ծառայությունների աշխատանքի շնորհիվ խոշոր հրդեհ չի բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում էին անձնակազմն ու տեխնիկան։
Մինչ գլխավոր շտաբի հայտարարությունն ուկրաինական մոնիտորինգային Exilenova+ ալիքը վկայակոչել էր ականատեսների, որոնք պատմել էին կայանում տեղի ունեցած պայթյունների ու հրդեհի մասին։ Այդ մասին գրել է The Kyiv Independent-ը։
Կայանը պատկանում է Transneft–Prikamye ընկերությանը, գրել է Svoboda-ն։ Ուկրաինան պարբերաբար թիրախավորում է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքները՝ փորձելով կրճատել վառելիքի մատակարարումներն ու այն եկամուտները, որոնցով Ռուսաստանը ֆինանսավորում է պատերազմը, գրել է The Kyiv Independent-ը։
Նոյեմբերի 20-ի դրությամբ դեռ պարզ չէր, թե վերջին հարվածը որքանով է խաթարել կայանի աշխատանքը։
Նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան 2 բալիստիկ հրթիռ է խոցել քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանի ավտոկայանատեղին, ասել է Օլեքսանդր Վիլկուլը։ Նրա խոսքով՝ անօդաչուները կրկին հարվածել են, երբ ծառայություններն աշխատում էին դեպքի վայրում։
2 րոպե

Շվեդական ստարտափի խոսքով՝ նոր զենքը նախատեսված է ռեակտիվ շարժիչով հարվածային անօդաչուները կասեցնելու համար՝ սովորական հակաօդային հրթիռներից զգալիորեն ցածր ծախսով։ Ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում փորձարկումների հիման վրա կատարելագործել համակարգը՝ այլ շուկաներում ներկայացնելու համար։
2 րոպե

Անդամ երկրների՝ ավելի լայն աջակցություն տրամադրելու պայմանավորվածությունից հետո հաստատված միջոցները ներառում են անօդաչուներ, հակաօդային պաշտպանության սարքավորումներ և այլ պարագաներ, որոնք պետք է մատակարարվեն մինչև 2027-ի վերջը։
1 րոպե