Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնություն․ ԱՄՆ-ը գլխավորել է թիմային աղյուսակը
Հայաստանն առաջնությունն ավարտել է Վազգեն Թևանյանի՝ 65 կգ քաշային կարգում նվաճած արծաթով և 20 միավորով զբաղեցրել 14-րդ տեղը։ Վերջին օրվա եզրափակիչներում Սպենսեր Լին հաղթել է 10–0, Ինալբեկ Շերիևը՝ 10–4, Լևի Հեյնսը՝ 4–3, իսկ Ամանուլա Գաջիմագոմեդովը՝ 3–2 հաշվով։ ԱՄՆ-ը 194 միավորով ու հինգ ոսկով առաջինն է, Ռուսաստանը՝ 185 միավորով ու երեք ոսկով երկրորդը, Իրանը՝ 133 միավորով ու երկու ոսկով երրորդը։




