Սամբոյի աշխարհի առաջնություն․ Շատվերյանն առաջին օրը նվաճել է արծաթե մեդալ
Բորիս Շատվերյանը սպորտային սամբոյի տղամարդկանց 79 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե, իսկ Մայիս Ներսեսյանը մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալ․ Տաշքենդում մեկնարկած առաջնության առաջին օրը Հայաստանն ունի 2 մեդալ։



