Ծանրամարտի աշխարհի առաջնության եզրափակիչներ․ Լալայանը բրոնզ է նվաճել
Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը տղամարդկանց 110 կգ-ից բարձր քաշային կարգի եզրափակչում երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք։ Իրաքցի Ալի Ռուբայավին հաղթել է 466 կգ-ով, իսկ իրանցի Ալիռեզա Յուսեֆին 458 կգ-ով նվաճել է արծաթը և հրում վարժությունում սահմանել 263 կգ աշխարհի ռեկորդ, հայտնել է Armsport.am-ը։




