Լող․ Սյու Ցզյայուն կարճ ջրում 100 մ թիկնալողում Ասիայի ռեկորդ է սահմանել
SwimSwam-ի հաղորդմամբ՝ Պեկինում նա հաղթել է 48,77 վայրկյան արդյունքով՝ 0,11 վայրկյանով բարելավելով ութ տարվա իր ռեկորդը։ Մրցաշարում լողորդները պայքարում են աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրերի համար։


