Պատանեկան Օլիմպիական խաղեր, լողի 4-րդ օր․ Իշիկավան նվաճել է երրորդ ոսկին
Մանա Իշիկավան 200 մ համալիր լողում հաղթել է 2–13,06 արդյունքով՝ առաջ անցնելով Չան Մոհանից (2:13,90) և Ստելա Մեգելովայից (2:16,38)։ Անա Բոբանովիչը 50 մ ազատ ոճում հաղթել է 25,45 արդյունքով՝ առաջ անցնելով Ալիսա Լոուսոնից (25,74) և Պաուլինա Բյալյաուսկայայից (25,97), ապա 27,33 արդյունքով արծաթ է նվաճել 50 մ թիթեռնալողում՝ զիջելով Սերաֆիմա Ֆոկինային (27,28) և առաջ անցնելով Վիկտորիա Ֆերնանդա Գարսիայից (27,49)։ Իորի Միյաձակին տղաների 200 մ համալիր լողում հաղթել է 2:00,71, Զդենեկ Պրոխազկան 50 մ ազատ ոճում՝ 22,54, իսկ Զեյն Ալին 50 մ թիթեռնալողում՝ 24,06 արդյունքով։




