Հայաստանում առաջարկում են սահմանափակել երեխաների դեմ սեռական հանցանքի անպատժելիությունը
Քրեական օրենսգրքի առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվություն կսահմանվի նաև երեխայի սեռական ծառայություններից վճարովի օգտվելու համար։

Քրեական օրենսգրքի առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվություն կսահմանվի նաև երեխայի սեռական ծառայություններից վճարովի օգտվելու համար։

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը փոփոխությունները ներկայացրել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Դրանցով առաջարկվում է երեխաների սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների դեպքում արգելել տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատումը։
Մկրտչյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատական պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ 16 տարին չլրացած երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կամ անառակաբարո արարքներ կատարելու մեջ մեղադրվող անձինք այդ հիմքերով ազատվել են քրեական պատասխանատվությունից։ Նա այդ տարիքի երեխաներին բնութագրել է որպես առանձնապես անպաշտպան և մշտապես պետության հատուկ հոգածության ներքո գտնվող։
Փաթեթով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել նաև երեխայի սեռական ծառայություններից վճարովի օգտվելու համար։ Առաջարկվող նոր հանցակազմը ներկայացնելիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ Civic.am կայքը բացատրել է, որ ներկայում սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների համար պատասխանատվություն է նախատեսված միայն 16 տարին չլրացած անձանց դեպքում։ Նախագծի հիմնավորմամբ՝ 16 տարին լրանալուց հետո երեխայի սեռական ազատության առկայությունը չի նշանակում, որ նա կարող է ներգրավվել պոռնկության մեջ։

Վերանվանված Խարբերդի խնամքի կենտրոնը շուրջօրյա խնամք և կացարան կտրամադրի առանց ծնողական խնամքի մնացած՝ չափանիշներին համապատասխանող 16–18 տարեկան երեխաներին և օրենքով սահմանված դեպքերում՝ նախկինում այդ կարգավիճակն ունեցած անձանց։
2 րոպե

Ներքին գործերի նախարարության փաստաթղթերի համաձայն՝ Ամիտ Շահը մեկ տարով բացառություն է հաստատել առնվազն 422 ապրանքի, այդ թվում՝ Cellebrite-ի արտադրանքի համար՝ թույլ տալով պետական քրեագիտական հաստատություններին գնումներ կատարել առանց տեղական արտադրողներին նախապատվություն տալու։

Ուոլհալայի մոտ օդային որոնումների մասնակիցները նկատել են ձկնորսական պարագաների արկղը, ապա տեսել ժայռի վրա քնած 17-ամյա Ուիլյամին։ Նա վերամիավորվել է մոր հետ և տեղափոխվել հիվանդանոց՝ հսկողության։
3 րոպե