Չինաստանն ընդունել է Անտարկտիդայում հետազոտություններն ու ուսումնասիրությունները կարգավորող օրենք
Xinhua-ն հայտնել է, որ օրենքը պահանջում է պաշտպանել կենդանական ու բուսական աշխարհը, պատշաճ կերպով մշակել և հեռացնել թափոնները, կանխել ծովի աղտոտումն ու նվազեցնել շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Հետազոտությունների, զբոսաշրջության և նավագնացության թույլտվությունները կախված կլինեն բնապահպանական, անվտանգության և այլ պայմաններից։




