Հունաստանի բասկետբոլի լիգայի տուր․ «Օլիմպիակոսը» հաղթել է «Մարուսիին» 83–81
Թայսոն Ուորդը վճռորոշ գնդակը նետել է ավարտից 3 վայրկյան առաջ, և «Օլիմպիակոսը» 6-րդ տուրում հյուրընկալվելիս հաղթել է «Մարուսիին» 83–81։ «Պանաթինաիկոսը» հաղթել է ԱԵԿ-ին 83–74, «Արիսը»՝ «Դոքսա Լեֆկադասին» 88–77, Հռոդոսի «Կոլոսոսը»՝ «Պերիստերիին» 81–78, «Կարդիցան»՝ «Պրոմիթեասին» 90–73, «Իրակլիսը»՝ «Միկոնոսին» 95–64, իսկ ՊԱՕԿ-ը՝ «Վիկոսին» 93–67։




