
Սպորտ · Բասկետբոլ
Բասկետբոլի NBA․ Քանինգհեմի 52 միավորով «Դետրոյթը» հաղթել է «Վաշինգտոնին» 144–140
Քանինգհեմը դարձել է առնվազն 50 միավոր և 10 արդյունավետ փոխանցում գրանցած ու գնդակի կորուստ թույլ չտված առաջին խաղացողը 1977–78 մրցաշրջանից ի վեր, երբ լիգան սկսել է հաշվառել կորուստները։ «Մինեսոտան» 133–94 հաշվով հաղթել է «Դալասին»՝ տանելով հինգերորդ անընդմեջ հաղթանակը, իսկ «Ֆիլադելֆիան» հաղթահարել է 17 միավորի տարբերությունն ու 123–112 հաշվով հաղթել «Տորոնտոյին»։ «Ֆինիքսը» 101–96 հաշվով հաղթել է «Շառլոթին»։




















