Բասկետբոլի NBA, հոկտեմբերի 28․ «Նիքսը» 111–97 հաշվով հաղթել է «Դետրոյթին» և տարել առաջին հաղթանակը
«Նյու Յորքը» հաղթահարել է 15 միավորի տարբերությունն ու առաջին պարտությունը պատճառել «Դետրոյթին»։ «Պորտլենդը» հաղթել է «Լեյքերսին» 136–129՝ հասնելով 3–0-ի։ «Բոստոնը» լրացուցիչ ժամանակում հաղթել է «Բրուքլինին» 125–124, իսկ «Սան Անտոնիոն»՝ «Սակրամենտոյին» 130–103՝ հասնելով 2–2-ի։ «Բրուքլինի» և «Սակրամենտոյի» ցուցանիշը դարձել է 0–4։




