
Սպորտ · Բասկետբոլ
Բասկետբոլի Եվրալիգա․ 10-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթել է «Օլիմպիակոսին» 62–57
«Ցրվենա Զվեզդան» Աթենքում 62–57 հաշվով հաղթել է «Օլիմպիակոսին»։ «Պանաթինաիկոսը» լրացուցիչ ժամանակում 115–112 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին», իսկ «Փարիզը»՝ «Անադոլու Էֆեսին» 95–90․ փարիզցիների պաշտպան Նադիր Հիֆին ճանաչվել է տուրի ամենաարժեքավոր խաղացող։ «Ժալգիրիսը» 83–67 հաշվով հաղթել է «Բեշիկթաշին», «Բարսելոնան»՝ «Հապոել Թել Ավիվին» 93–90, «Վալենսիան»՝ «Օլիմպիա Միլանոյին» 84–73, «Բավարիան»՝ ASVEL-ին 99–95, «Ֆեներբահչեն»՝ «Բասկոնիային» 84–65, «Դուբայը»՝ «Վիրտուս Բոլոնիային» 93–75, իսկ «Պարտիզանը»՝ «Մաքաբի Թել Ավիվին» 88–67։


