
Սպորտ · Մարտական սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնություն, հոկտեմբերի 31․ Զարեն հաղթել է Կուրբանովին 11–0
Իրանցի Ահմադ Մոհամմադնեժադ Ջավանը 61 կգ-ում հաղթել է Զաուր Ուգուևին՝ 9–2։ Ռուսաստանցի Իբրահիմ Իբրահիմովը 70 կգ-ում հաղթել է Էռնազար Ակմատալիևին՝ 5–2, իսկ ամերիկացի Քայլ Դեյքը 86 կգ-ում՝ Արսենի Ջիոևին՝ 3–2։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Հարությունյանը պահպանել է 74 կգ քաշային կարգում բրոնզ նվաճելու հնարավորությունը, իսկ Մանվել Խնձրցյանն ու Հրայր Ալիխանյանը դուրս են մնացել պայքարից։


