
Եվրոպա լիգայի 4-րդ տուր․ «Բենֆիկան» միացել է առաջատարներին
«Բենֆիկան» 3–1 հաշվով հաղթել է «Լեխին» և 12 միավորով միացել «Բորնմութին» ու «Ֆերենցվարոշին»։ «Բորնմութը» 3–1 հաշվով հաղթել է Պրահայի «Սպարտային», իսկ «Ֆերենցվարոշը»՝ «Միլանին» 2–0 հաշվով։ Զագրեբի «Դինամոն» 2–0 հաշվով հաղթել է «Սանդերլենդին», իսկ «Սելթիկը»՝ «Բեշիքթաշին» 3–2 հաշվով․ փոխարինման դուրս եկած Կամիլո Դյուրանը 2 գոլ է խփել, իսկ Կալում Օսմանդը գոլի հեղինակ է դարձել խաղադաշտ դուրս գալուց 43 վայրկյան անց։ «Արարատ-Արմենիան» 3–2 հաշվով պարտվել է «Տորենսեին», ինչի հետևանքով վտանգի տակ է հայտնվել 2028/29 մրցաշրջանում Եվրոպա լիգայի որակավորման փուլում Հայաստանի տեղը։ «Յուվենտուսը» 2–1 հաշվով հաղթել է «Ալկմարին», «Մարսելը»՝ «Բայերին» 1–0, «Յունիոնը»՝ «Սելթային» 2–1, «ՕՖԻ «Բեր Շեվային» 2–0, «Ցելյեն»՝ «Շտուրմին» 3–2, «Անդերլեխտը»՝ «Զալցբուրգին» 2–0, Սոֆիայի «Լևսկին»՝ «Յագելոնիային» 1–0, Պլզենի «Վիկտորիան»՝ «Լիլեստրյոմին» 1–0, իսկ «Նեյմիգենը»՝ «Օմոնիային» 3–1։ «Օլիմպիակոսը» «Ռենի» հետ խաղացել է 0–0, «Քրիսթալ Փելասը» «Հոֆենհայմի» հետ՝ 1–1, իսկ «Լիոնը» «Ռեալ Սոսյեդադի» հետ՝ 1–1։




