ՄԱԿ-ի գրասենյակ․ իսրայելցի վերաբնակիչները հոկտեմբերին ռեկորդային 397 հարձակում են կատարել
Հորդանան գետի Արևմտյան ափին հարձակումների թիվն ամենաբարձրն է 2006-ին մշտադիտարկման մեկնարկից ի վեր։ Հոկտեմբերի 20–26-ին հարձակումների թիրախում է հայտնվել պաղեստինյան 49 համայնք, հիմնականում՝ ձիթապտղի բերքահավաքի ընթացքում։




