Սենեգալի ափերի մոտ միգրանտների նավակի խորտակումից առնվազն 39 մարդ է զոհվել
Քեբեմերի մոտ նավակի խորտակումից հետո նոյեմբերի 9-ին 4 դի է հայտնաբերվել։ Փրկարարները շարունակում են որոնումներն ափի 25 կիլոմետրանոց հատվածում։ Սենեգալի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 1 մարդ փրկվել է, սակայն անհետ կորածների թիվն անհայտ է։




